Պուտինը հայտարարել է Սիրիայում համապարփակ կարգավորման հարցում Ռուսաստանի հանձնառության մասին

Պուտինը հայտարարել է Սիրիայում համապարփակ կարգավորման հարցում Ռուսաստանի հանձնառության մասին

Ռուսաստանը հավատարիմ է մնում Սիրիայում իրավիճակի համապարփակ կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Սիրիայում վերջին զարգացումներն Իրանի նախագահի հետ քննարկելիս ընդգծել ենք, որ Ռուսաստանը հավատարիմ է համապարփակ կարգավորմանը՝ հիմնված Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգման վրա», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին և հումանիտար օգնություն հատկացնել այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իրավիճակն ամբողջությամբ չի վերականգնվել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում