Կարմիրգյուղ համայնքում սուբվենցիոն ծրագրերով կկառուցվի արտաքին լուսավորության ցանցը, կասֆալտապատվեն փողոցները

Կարմիրգյուղ համայնքում սուբվենցիոն ծրագրերով կկառուցվի արտաքին լուսավորության ցանցը, կասֆալտապատվեն փողոցները

Կարմիրգյուղ համայնքապետարանից հայտնում են․

Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարության կողմից հավանության է արժանացել Կարմիրգյուղ համայնքի ներկայացրած երկու ծրագիր, ըստ որի Կարմիրգյուղ համայնքում կիրականացվեն՝ 

1. արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ ընդհանուր արժողությամբ 24.641.030 ՀՀ դրամ, որի 35%-ը (8.624.360)՝ համայնքի բյուջեից, 65%-ը (16.016.670)՝ պետության տրամադրած սուբվենցիա.

2. Կարմիրգյուղ համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքի, Գայի, Ս. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան և Զ. Շհոյան փողոցների մի հատվածի ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցում, ընդհանուր արժողությամբ՝ 152.645.620 ՀՀ դրամ, որի 55%-ը (83.955.091)՝ համայնքի բյուջեից, 45%-ը (68.690.529)՝ պետության տրամադրած սուբվենցիա՝ տեղեկացնում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում