Բրազիլիայի դատարանը թույլ է տալիս ընկերություններին ազատել COVID-19-ից չպատվաստվածներին

Բրազիլիայի դատարանը թույլ է տալիս ընկերություններին ազատել COVID-19-ից չպատվաստվածներին

Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանը, որը հանդես է գալիս որպես սահմանադրական դատարան, թույլ է տվել գործատուներին պահանջել իրենց աշխատակիցներից տրամադրել նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման վկայական։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է երկրի բարձրագույն դատարանի մամուլի ծառայությունը։

«Դատավոր Լուիս Ռոբերտո Բարոզուն մասամբ կասեցրել է Աշխատանքի և կենսաթոշակների նախարարության հրամանը, որն արգելում էր ընկերություններին պահանջել պատվաստման ապացույց՝ աշխատողի աշխատանքի ընդունելիս կամ երկարաձգելիս։ 

Դատավորի կարծիքով՝ աշխատավայրում չպատվաստված աշխատողների առկայությունը կարող է վտանգ ներկայացնել այլ աշխատակիցների առողջությանը, ինչպես նաև կապված է սանիտարական ռիսկերի հետ, այդ թվում՝ հաճախորդների և կապալառուների համար։ Տվյալ դեպքում, նրա կարծիքով, սեռային, ռասայական և այլ հիմքերով խտրականության հետ զուգահեռները տեղին չեն։ Բացառություն է թույլատրվում միայն նրանց համար, ովքեր բժշկական հակացուցում ունեն: Նրանց դեպքում նա թույլատրելի է համարում սահմանափակվել վարակի առկայության պարբերական հետազոտություններով։ Միևնույն ժամանակ, դատավորը կարծում է, որ աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում։

Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 213 միլիոնանոց երկրում ավելի քան 126 միլիոն մարդ լիովին պատվաստված է: Համաճարակի սկզբից հանրապետությունում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 22 միլիոն մարդ, մահացել է 610 հազարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում