Արամ Խաչատրյան փողոցում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենա է այրվել

Արամ Խաչատրյան փողոցում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 29/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ` Ա. Հ., ծնված 1989 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 04։39-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում