Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը՝ РИА Новости-ի ֆոտոշարքում
Հարազատները, ընկերներն ու գործընկերները հրաժեշտ են տվել ԽՍՀՄ արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որը կյանքից հեռացել է շաբաթ՝ 85 տարեկան հասակում: Հրաժեշտի արարողությունը ֆոտոշարքով ներկայացրել է РИА Новости-ն:
Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի դրամատիկական թատրոնի սրահում՝ շրջապատված ընկերներով և հարազատներով:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել բաց ձևաչափով՝ բոլոր սանիտարական միջոցների պահպանմամբ:
Նրան հրաժեշտ տալու էին եկել հայտնի դերասաններ և հասարակական գործիչներ:
«Արմեն Ջիգարխանյանը մեծ իմաստուն էր, որն ուսանողներին ոչ միայն մասնագիտություն էր սովորեցնում, այլև կյանքի դասեր էր տալիս»,- ասել է դերասան Ալեքսանդր Պաշուտինը:
«Մեծ հոգու տեր մարդ էր, բարի, գեղեցիկ, տաղանդավոր»,- դերասանի մասին ասել է երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը:
Դերասանին հուղարկավորել են Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին:
Կարծիքներ