Հայտնի են Բարսեղյանի, Ուդոյի և Բիչախչյանի թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում

Հայտնի են Բարսեղյանի, Ուդոյի և Բիչախչյանի թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում

Այսօր ՝ հուլիսի 19-ին, Նիոնում տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով ակումբներն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին երրորդ փուլում: Հաղորդում է Armsport.am-ը։

Այսպիսով, եթե «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, երկրորդ շրջանում հաղթի հունական «Արիսին», ապա հաջորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – «Վորսկլա» (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ:

Սոլոմոն Ուդոյի ​​«Շախտյորը», ռումինական «Ստյաուայի» հետ դիմակայությունում հաջող ելքի դեպքում, երրորդ տուրում կմրցի «Կոլոսի» (Ուկրաինա) հետ:

Վահան Բիչախչյանի «Ժիլինան», Կիպրոսը ներկայացնող «Ապոլլոնի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի Հայդուկ (Խորվաթիա) – «Տոբոլ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ։

Երրորդ փուլի խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-ին և 12-ին: Երկրորդ տուրի հանդիպումները նշանակված են հուլիսի 22-ին և 29-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում