Արժանի էինք այս հաղթանակին․ Սպալետի

Արժանի էինք այս հաղթանակին․ Սպալետի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1): 

Այս մասին գրում է Armsport.am֊ը։

«Թիմը հիանալի խաղ անցկացրեց շատ բարձր տեմպով, դա այն է, ինչ մենք պետք է անենք: Գեղեցիկ երեկո էր, երկրպագուները լավն էին, թիմը կարողացավ հատուցել նրանց ֆուտբոլի հանդեպ ունեցած սիրո համար:

Խաղի ընթացքում մենք ճիշտ գործեցինք՝ նաև երկրպագուների աջակցության շնորհիվ, նույնիսկ «Յուվենտուսի» գոլից հետո։

Ես զարմացած եմ այն ​​պոտենցիալով, որը Օսիմհենը դեռ ամբողջությամբ չի իրացրել, նա բոլորից ուժեղն է թիմում։

Մենք խաղացինք մեր խաղը և արժանի էինք այս հաղթանակին»,- ասել է Սպալետին DAZN-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում