Ես դժգոհ եմ Մբապեի խաղից․ Էնրիկե

Ես դժգոհ եմ Մբապեի խաղից․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհություն է հայտնել փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի խաղից, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ռեյմսի» հետ Ֆրանսիայի առաջնության վերջին խաղում (0:3): Գրում է Armsport.am-ը։

«Այսօր ես այնքան էլ գոհ չեմ Կիլիան Մբապեից. Գոլերի մասին ոչինչ չունեմ ասելու։ Նա կարող է ավելի շատ օգնել թիմին, այլ կերպ։ Կիլիանը համաշխարհային կարգի խաղացող է, մենք ավելին ենք սպասում: Նախ, ես նրա հետ կխոսեմ այս մասին անձնական զրույցում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում