Անդրե Չալըշըրը բաց կթողնի Թուրքիայի դեմ խաղը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը բաց կթողնի Թուրքիայի դեմ հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ: Պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Կարծիքներ