Ճապոնիայի երկրաշարժի գոտում առնվազն 51 մարդ անհետ կորած է համարվում
Առնվազն 51 մարդ անհետ կորել է Ճապոնիայի աղետի գոտում, որտեղ երկրաշարժերը շարունակվում են արդեն չորրորդ օրն է։ Այս մասին հայտնել են Իսիկավայի պրեֆեկտուրայի իշխանությունները։
Ընդգծվում է, որ տեղում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին ներգրավված են արտակարգ իրավիճակների ծառայությունները, ոստիկանները և երկրի ինքնապաշտպանության ուժերի զինծառայողները։
Կարծիքներ