Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումն օրակարգում չէ. Հիքմեթ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումն օրակարգում չէ. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև ռազմական բախումն օրակարգում չէ, քանի որ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հաջիևի հարցազրույցը «Berliner Zeitung» թերթին: 

 «Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումն օրակարգում չէ»,-նշել է Ադրբեջանի ղեկավարի օգնականը՝ հավելելով, որ մնում են միայն առանձին հարցեր, ինչը բավականին բնական է, բայց դրանք կարող են լուծվել դիվանագիտության և երկխոսության միջոցով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում