Հռոմում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը
Հռոմում սկվել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որի մասնակիցները շաբաթ առավոտյան ժամանակել են իտալական մայրաքաղաքի հարավային թաղամասում գտնվող համաժողովների կենտրոն:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրների և կառավարությունների, ինչպես նաև խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարները մեքենաներով ժամանել են կենտրոն, որտեղ նրանց ողջունել է Իտալիայի վարչապետ Մատեո Դրագին: Սրահ ժամանած վերջին ղեկավարներն էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Միասնական լուսանկարից հետո մասնակիցները կանցնեն առաջին աշխատանքային նիստին, որը նվիրված է լինելու «համաշխարհային տնտեսությանն ու առողջապահությանը»: Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կլիմայական խնդիրները, համավարակի հետևանքներն ու վերականգնումը:
Կարծիքներ