ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով ու Գիտության և կրթության մշտական հանձնաժողովների նիստերը:
ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, ով ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանն էլ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հանձնաժողովների նիստերում քննարկվել են մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:
Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող նախագծերի վերաբերյալ, որոնք կներկայացվեն ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների հաջորդ նիստերի ընթացքում:
Կարծիքներ