Ախալցխայի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Ախալցխայի Ռուսթավելի փողոցում գտնվող «Իմերեթի» ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում երկու մարդ է վիրավորվել, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, շենքից տարհանվել է 12 ընտանիք: Նրանց տեղեկություններով, ենթադրաբար, պայթյունի պատճառ է հանդիսացել բնական գազի արտահոսքը:
«Նախնական տեղեկություններով, բնական գազի պայթյունը տեղի է ունեցել հինգ հարկանի շենքի առաջին հարկում տեղակայված չգործող ռեստորանի նկուղում: Շենքը մասամբ վնասվել է: Զոհեր չկան: Երկու մարդ վիրավորվել է, շենքից տարհանվել է 12 ընտանիք: Աշխատանքները շարունակվում են»,- հաղորդել են վարչությունից, փոխանցում է «Georgia Online»-ը:
Կարծիքներ