Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն «SOAR-Հայաստան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջորջ Յակուբյանին

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն «SOAR-Հայաստան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջորջ Յակուբյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն «SOAR-Հայաստան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ջորջ Յակուբյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, ինչպես նաև անկախ կյանքի կազմակերպման ծառայությանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։

Խոսելով ոլորտային համագործակցությունների մասին՝ նախարար Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել «SOAR-Հայաստան» հիմնադրամին արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ շեշտելով Կառավարության որդեգրած քաղաքականությունը, ըստ որի՝ պետական գերատեսչությունները կազմակերպությունների, հիմնադրամների հետ համագործակցում են՝ ելնելով տվյալ գերատեսչության քաղաքականության առաջնահերթություններից։ Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ունենալ իր գործուն աջակցությունը որևէ ծրագրի կամ նախաձեռնության իրականացման հարցում՝ դրանք նախապես, ըստ սահմանված կարգի, համաձայնեցնելով տվյալ գերատեսչության հետ և համապատասխանեցնելով Կառավարության քաղաքականությանը։    

Ջորջ Յակուբյանը ողջունել է համագործակցության այս ձևաչափը՝ ձեռք բերելով համատեղ պայմանավորվածություն աշխատանքային հանդիպումների միջոցով ընթացք տալ քննարկված հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում