Հայաստանում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում

Հայաստանում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում

Հանրապետությունում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում: Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 597 մարդ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը: Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստվածների մոտ առողջապահական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել: Նա տեղեկացրել է նաև, որ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են դիմել AstraZeneca-ով պատվաստման համար, անկախ նրանից՝ ռիսկի խմբում են, թե ոչ:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում