Մեսին բացառիկ ցուցանիշ է գրանցել «Copa America»-ում

Մեսին բացառիկ ցուցանիշ է գրանցել «Copa America»-ում

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Ինտեր Մայամի»-ի հարձակվող Լիոնել Մեսին բացառիկ ցուցանիշ է գրանցել Ամերիկայի գավաթի խաղարկությունում` «Copa America»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 21-ին ԱՄՆ-ում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Արգենտինան մրցել է  Կանադայի հավաքականի հետ: Մեսին մասնակցել է խաղին` դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի համար այս հանդիպումը ռեկորդային 35-րդն էր: Մեսին նաև միակ արգենտինացին է, ով մասնակցել է գավաթի 7-րդ խաղարկության:

«Copa America»-ի մեկնարկային խաղում Արգենտինան 2:0 հաշվով հաղթել է Կանադային: Արգենտինան մրցաշարի գործող գավաթակիրն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում