Հրապարակվել է Չինաստանում՝ ռեստորաններից մեկում, մահացու պայթյունի տեսանյութը

Հրապարակվել է Չինաստանում՝ ռեստորաններից մեկում, մահացու պայթյունի տեսանյութը

Տեսահսկման խցիկները ֆիքսել են այսօր Չինաստանի հյուսիս-արևելքում՝ Շենյան քաղաքում հզոր պայթյունի պահը: Պայթյունը որոտացել է ռեստորաններից մեկում, հաղորդում է CGTN-ը:

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ ավելի քան երեսունը: Պայթյունի հետևանքով ավերվել է ռեստորանի եռահարկ շենքը, հարյուրավոր մետր տարածված բեկորները վնասել են հարևան շենքերն ու մեքենաները:

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում