Ֆումիո Կիսիդան վերընտրվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները նոյեմբերի 10-ին կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային վերընտրել են երկրի վարչապետի պաշտոնում: Քվեարկությունը հեռարձակվել Է խորհրդարանի կայքում:
Կիսիդայի թեկնածության օգտին քվեարկել Է 465 պատգամավորներից 297-ը՝ հիմնականում ԼԴԿ-ից եւ կառավարող կոալիցիայի գծով վերջինիս կրտսեր գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունից, որոնք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ստորին պալատում: Նրան հետեւող՝ ընդդիմադիր՝ Ճապոնիայի սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել Է 108 ձայն: Վերին պալատում քվեարկության արդյունքներով Կիսիդան հավաքել Է 242 հնարավորից 141 ձայն, իսկ Էդանոն՝ 60:
Դրա հետ մեկտեղ վարչապետին ընտրելիս սորին պալատը գերակայություն ունի վերին պալատի նկատմամբ, եւ հենց այնտեղ քվեարկության արդյունքն Է որոշում կառավարության նոր ղեկավարին: Կիսիդան կառավարող կուսակցության նախագահի պաշտոնն զբաղեցրել Է սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 4-ին ընտրվել Է վարչապետ: Նրա վերանշանակումն այդ պաշտոնում ընդունված ընթացակարգ Է խորհրդարանի ստորին պալատի՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով: ԼԴԿ-ն դրանից հետո կորցրել Է տեղերի մի մասը, բայց պահապնել Է բացարձակ մեծամասնությունը (465 տեղից 261-ը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ