Պետրոսյանը և Մարտիրոսյանը հայ շախմատիստներից դեռևս լավագույն արդյունք գրանցած մասնակիցներն են ԱԱ-ում

Պետրոսյանը և Մարտիրոսյանը հայ շախմատիստներից դեռևս լավագույն արդյունք գրանցած մասնակիցներն են ԱԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում դեռևս լավագույն արդյունք գրանցել են Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ղազախաստանում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի 6-9-րդ տուրերը:

Հայկ Մարտիրոսյանը և Մանուէել Պետրոսյանը Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն` 9 հնարավորից, 6 միավոր: Առաջատարը 7,5 միավորով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը հավաքել են 5,5-ական միավոր: Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը ունեն 5, Մամիկոն Ղարիբյանը` 4,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում