Ալժիրի եւ Մարոկկոյի տարածքում անապատում ձյուն է տեղացել

Ալժիրի եւ Մարոկկոյի տարածքում անապատում ձյուն է տեղացել

Հունվարին տեղացած մեծ քանակությամբ ձյունը նախկինի պես շարունակում է մնալ Ալժիրի եւ Մարոկկոյի մի շարք շրջաններում: Այս մասին հայտնել են երկու արաբական պետությունների օդերեւութաբանական ծառայությունները: Արդյունքում ընդարձակ տարածքներ վերածվել են սպիտակ տարածության բարձր ձնաթմբերով եւ փայլող սառած լճերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկու երկրների լեռնային շրջաններում ձյուն է տեղում ամեն տարի եւ սովորաբար ամբողջ ձմեռ մինչեւ գարնան սկիզբ մնում է նախալեռներում եւ գագաթների լանջերին: Սակայն այս սեզոնին տեղումներն առանձնապես առատ էին:

Ալժիրում առատ ձյուն է դիտվում առավելապես հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան նահանգներում, նշում է Algeria Press Service լրատվական գործակալությունը: Տեղումները ծածկել են ոչ միայն լեռնային մայրուղիները՝ ճանապարհային երթեւեկության եւ առանձին բնակավայրեր ապրանքների առաքման համար ստեղծելով զգալի դժվարություններ: Ձյունը հասել է նաեւ մինչեւ Սահարայի որոշ հատվածներ: Հյուսիսաֆրիկան ձմռան էկզոտիկ տեսարանները՝ ծածկված ավազաթմբերով եւ օազիսներով, վայելելու համար ժամանում են զբոսաշրջիկներ եւ լուսանկարիչներ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումներով պայմանավորված նրանք հիմնականում տեղացի ճանապարհորդներ են:

Հարեւան Մարոկկոյի բնակիչները այս ձմեռ նույնպես առատ ձյուն են տեսել: Տարերքի հիմնական հարվածն նիրենց վրա են վերցրել թագավորության հյուսիսում Ռիֆայի լեռնային շրջանները, ինչպես նաեւ Միջին եւ Բարձր Ալասը: Ձյան տեղումների շնորհիվ նկատելիորեն աշխուժացել են ձմեռային հանգստավայրեր Իֆրանը եւ Ազրուն, որոնք հայտնի են նաեւ արտասահմանում:

Սահարայի մարոկկոյական հատվածում ձյունը տեղացել է երկրի հարավ-արեւելքում գտնվող, ճանապարհորդների շրջանում հայտնի Մերզուգա գյուղակի ծայրամասերում՝ Էրգ Շեբիի ավազային զանգվածի հատվածներում որոշ ժամանակով ստեղծելով ձմեռային բնապատկերներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում