ՏԿԵՆ-ում քննարկվել են «Ռոսատոմի» հետ համագործակցության հարցեր

ՏԿԵՆ-ում քննարկվել են «Ռոսատոմի» հետ համագործակցության հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես, Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով համագործակցության վերաբերյալ։

Կարևորելով 2026-ից հետո Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը՝ քննարկվել են համատեղ միջոցառումների ողջ շրջանակը և նախատեսվող աշխատանքները։

Հաշվի առնելով «Ռոսատոմ» կորպորացիայի հետաքրքրվածությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցում՝ շրջայց է կազմակերպվել գործարան՝ ծանոթանալու առկա իրավիճակին, ինչպես նաև քննարկելու համագործակցության հնարավորությունները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում