Բելառուսում ձերբակալվել է Նիկոլայ Կոզլովը

Մինսկում ձերբակալվել է Միավորված քաղաքացիական կուսակցության առաջնորդ եւ բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի (ՀԽ) անդամ Նիկոլայ Կոզլովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Կուսակցությունում հայտարարել են, որ Կոզլովը դադարել էր կապի դուրս գալ մարտի 22-ի երեկոյան, իսկ այժմ գտնվում է մեկուսարանում:
ՀԽ-ն հայտնել է, որ ավելի վաղ ընդդիմադիրը դատապարտվել էր 15 օրվա ազատազրկման եւ կանչվել էր ոստիկանության բաժին, որտեղ մեկ անգամ անհայտ պատճառով պահվել էր երեք օր:
Մարտի սկզբին նրան մեղադրանք էր առաջադրվել «Քննության, նախաքննության կամ դռնփակ դատական նիստի վերաբերյալ տեղեկատվության դիտավորյալ բացահայտում» հոդվածով: Պատիժն այդ հոդվածով տուգանքից մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում է ենթադրում:
Կարծիքներ