Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին, այն ձեզ չի բավարարում․ Մադոննա Հարությունյան

Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին, այն ձեզ չի բավարարում․ Մադոննա Հարությունյան

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, ինստագրամյան իր էջում անդրադարձել է նախկին ամուսնու հետ երեկ տեղի ունեցած միջադեպին ու գրել.

«Երեկ Սոսը գնում էր Անաիսին (Սոս Ջանիբեկյանի ու Մադոննա Հարությունյանի դուստրը-խմբ.) վերցնելու, թե ինչ եղավ երեկ արդեն բոլորդ գիտեք…

Փաստորեն «երկրի համար պայքարող» ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի: Ի՞նչ եք անում դուք,երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին այն ձեզ չի բավարարում:

Сила есть, ума не надо. Մարդի՛կ, հարգեք միմյանց: Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»:

Հիշեցնենք՝ ընդդիմության երեկվա քայլերթի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Դեմիրճյան փողոցում:

Ակցիայի մասնակիցներից մեկը փողոցով անցնող դերասան Սոս Ջանիբեկյանի ուղղությամբ ջրի պլաստիկե շիշ է նետել, հնչեցրել են անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում