Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում կատարվողը
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը ու հաստատվի կայունություն։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերին ու հանրահավաքներին։
Նա նշել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է:
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է շատ կարևոր հարցերով՝ ինտեգրացիոն ձևաչափով։ Հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հնարավորինս արագ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» - ասել է նա լրագրողներին։
Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»:
Կարծիքներ