Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը

Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը

Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

20.9կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։

Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 1 մլրդ 995 մլն դրամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում