Քաղաքապետարանը կշարունակի աշխատել մինչեւ ավագանու հերթական ընտրությունը. Տիգրան Ավինյան

Քաղաքապետարանը կշարունակի աշխատել մինչեւ ավագանու հերթական ընտրությունը. Տիգրան Ավինյան

Այս պահի դրությամբ քաղաքապետարանը բնականոն հունով կշարունակի աշխատել մինչեւ ավագանու հերթական ընտրությունները: Այս մասին Հանրային հեռուստընկերության եթերում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք ունենք քաղաքապետի առաջին տեղակալ, որը ժամանակավորապես իրականացնում է քաղաքապետի պարտականությունները: Քաղաքականապես մեզ համար տարբերություն չկա՝ ընտրությունները շուտ կլինեն, թե՝ ուշ, ընդամենը երկու-երեք ամսվա մասին է խոսքը: Քաղաքապետ չընտրվեց, որովհետեւ մի քանի ամսվա համար անտրամաբանական է ընտրել քաղաքապետ, որեւէ բան դրանից չի փոխվում: Իրավական խնդիր չկա»,- նշեց Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում