Ղազինյանը 4600 դոլար աժողությամբ պիջակով էր մասնակցում ընդդիմության բողոքի ակցիային
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարության շենքի դիմաց մի քանի ընդդիմադիրներ իրենց բողոքի ձայնն էի բարձրացրել։ Ընդդիմադիրների շարքերում էր ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով արդեն 11 անգամ է, ինչ չի կարողանում ընտրվել Աժ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, բայց ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում։
Սակայն մեր ուշադրությունը գրավեց Ղազինյանի հագուկապը։ Ճիշտ է, այն որ Ղազինյանը մեծ ունեցվածքի տեր է, կարելի էր ենթադրել, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ վերջինիս կրած միայն պիջակն արժե 4600 ԱՄՆ դոլար։
Փաստորեն կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրները Ղազինյանի մասնակցությամբ բավականին թանկարժեք բողոքի ակցիա էին կազմակերպել։
Կարծիքներ