Իտալական «Ռոման» վերադարձել է արձակուրդից, Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Իտալական «Ռոման» վերադարձել է արձակուրդից, Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Իտալական «Ռոման» վերադարձել է արձակուրդից։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի կազմում մարզումները վերսկսել է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հռոմեական թիմում առաջին մարզումն է անցկացրել իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, որը ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ռոմային»։ Նրա նախորդ թիմը Լոնդոնի «Չելսին» էր։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» դարպասապահ Անտոնիո Միրանտեն, պաշտպան Բրունո Պերեսը եւ կիսապաշտպաններ Կառլես Պերեսն ու Ջասթին Կլույվերտը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք ինքնամեկուսացել են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում