Հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, առողջացել 255 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 977 դեպք, որից 326 հազար 559-ը`առողջացած, 7856-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7076 բուժառու: Վերջին մեկ օրում կատարվել է 7801 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք, առողջացել է 255 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 464 հազար 749-ի:
Կարծիքներ