Դպրոցների և բուհերի շենքերի վրա պետք է տեղադրվի ՀՀ դրոշը. ԱԺ-ն ընդունեց օրենքը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Օրենքի համաձայն՝ նախադպրոցական և հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն գիտական, մշակութային, մարզական հաստատությունների վրա, որոնց հիմնադիրը պետությունն է, այսուհետ պետք է լինի ՀՀ դրոշը:
Բացի դրանից՝ Հանրապետության և Անկախության տոներին ՀՀ դրոշը պետք է տեղադրվի ՀՀ բնակավայրերի, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի և շինությունների վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:
Կարծիքներ