Մեկնարկել է «Կոտայքի մարզպետի գավաթ» մրցաշարը

Մեկնարկել է «Կոտայքի մարզպետի գավաթ» մրցաշարը

Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի՝  մարզական միջոցառումների անցկացման ծրագրի շրջանակում առաջին անգամ անց է կացվում տղաների և աղջիկների վելեյբոլի՝ «Կոտայքի մարզպետի գավաթ» մրցաշարը, որին մասնակցում են մարզի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտներով համալրված՝ տղաների 26 և աղջիկների 13 հավաքական թիմեր:

 Խաղերն անց են կացվել 9 փնջային խմբերում մարզի համայնքների մարզադպրոցներում և հանրակրթական դպրոցներում:

 Մրցաշարի նպատակն է՝ նպաստել մարզի դպրոցականների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մանկական սպորտի զարգացմանն ու մասսայականությանը, թիմային խաղի միջոցով հարստացնել և ամրապնդել ֆիզկուլտուրայից ստացած գործնական գիտելիքները, ինչպես նաև նպաստել ուսումնական հաստատություններում վոլեյբոլի դպրոցական թիմերի ստեղծմանը:

 Եզրափակիչում 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն Կոտայքի մարզպետի գավաթով, պատվոգրերով, իսկ թիմերի անդամները՝ մեդալներով:
Մարզպետի կողմից սահմանված է նաև անհատական երկու մրցանակ՝ ողջ մրցաշարի ընթացքում «լավագույն տղա մարզիկ» և «լավագույն աղջիկ մարզիկ» անվանակարգերում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում