ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են ՌՀՍ-ի հարցով հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուս գործընկերների հետ ՝ քննարկելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը, որին ավելի վաղ ՌԴ-ն դադարեցրել էր մասնակցությունը:
Այս մասին հայտնում gazeta կայքը՝ վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։
«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի հետ պայմանագրի և միջուկային կայունության թեման քննարկելու համար», - ասվում է նյութում:
Ամերիկյան վարչակազմը նաև հայտարարել է սպառազինությունների վերահսկման առանցքային միջոցառումների թեմայով աշխատելու պատրաստակամության մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում տեղեկացրել էր, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրին», որը ստորագրվել էր 2010 թվականին։
Կարծիքներ