ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ՝ Սիրիային օգնելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ՝ Սիրիային օգնելու համար

ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական հանրապետության դեսպան Բասամ Սաբաղը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է, որ վերջինս վստահեցրել է՝ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային երկրաշարժի հետ կապված։

«Ես հենց նոր հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, գլխավոր քարտուղարը մեզ վստահեցրեց, որ ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Սիրիային այս շատ ծանր իրավիճակում», - ասել է մշտական ներկայացուցիչը։

Հարցին, թե արդյո՞ք Դամասկոսը մտադիր է թույլատրել օգնությունն այլ անդրսահմանային միջանցքներով, դիվանագետը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնություն տրամադրել Սիրիայի ներսում»:

Երկուշաբթի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են գրեթե 150 հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում, ինչպես նաև մոտակա նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ նույնպես մեծ ավերածություններ են գրանցվել։

Նշենք, որ ի տարբերություն Թուրքիայի, Սիրիան չունի աջակցող երկրների և աջակցություն ստանալու լայն շրջանակ ու աղետների հետևանքները վերացնելու սեփական հարուստ միջոցներ, քանի որ միջազգային պատժամիջոցների տակ է գտնվում:

2011 թվականից սկսած Սիրիայում ընթանում է քաղաքացիական պատերազմ, ինչի հետևանքով այս տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 300.000 մարդ, տեղահանվել է ավելի քան 13 միլիոն մարդ, որոնցից մոտ 6,6 միլիոնը լքել են երկիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում