Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային լուծումներով

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային լուծումներով

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգվում, շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային ու այլ լուծումներով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս մեծ և կարևոր ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրու Հաղթանակի պողոտայի վերականգնում, Տերյան, Նալբանդյան, Խանջյան և Չայկովսկի փողոցների վերանորոգում, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների վերականգնում, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում