Լուկաշենկոն 8-րդ անգամ անընդմեջ առաջադրվելու է Բելառուսի նախագահի պաշտոնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մասնակցելու է 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, այսինքն՝ առաջադրվելու է ութերորդ անգամ անընդմեջ, գրում է svoboda.org-ը։
«Գնալու եմ, գնալու եմ, գնալու եմ (առաջադրվելու եմ-Խմբ.): Փոխանցեք նրանց, որ առաջադրվելու եմ», - ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով ապագա ընտրություններին իր մասնակցության մասին հարցին՝ «նրանց» ասելով նկատի ունենալով ընդդիմադիրներին, որոնք գտնվում են արտերկրում։
«Եվ որքան ավելի բարդ լինի իրավիճակը, այնքան ակտիվ նրանք կանհանգստացնեն մեր հասարակությանը... որքան շատ լարեն ձեզ, ինձ և հասարակությանը, այնքան ավելի արագ կգնամ այս ընտրություններին»,- հավելել է նա
Այս տարի կլրանա 30 տարին, ինչ Լուկաշենկոն, առաջին անգամ հաղթելով նախագահական ընտրություններում, գլխավորել է Բելառուսը։ Նա կդառնա 70 տարեկան:
Կարծիքներ