Տիխանովսկայան կոչ է արել իրեն չդիտարկել որպես Բելառուսի ապագա նախագահ
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքն իրեն չի ցանկանում լինել Բելառուսի ապագա նախագահ: «Ես չեմ խնդրում իմ մեջ տեսնել Բելառուսի ապագա նախագահին, քանի որ ես ինձ այդպես չեմ դիրքավորում»,-ասել է Տիխանովսկայան РБК-ին տված հարցազրույցում: «Իմ ընտրական ծրագիրը բաղկացած էր երեք կետից, որոնցից ամենաառաջնայինը կրկնակի ընտրություններն են, արդար, թափանցիկ և բաց: Եվ արդեն այս ընտրություններում կընտրվի նախագահ: Համոզված եմ, որ նա կլինի շատ ուժեղ առաջնորդ, որի հետ պրն. Պուտինը պայմանավորվելու ինչ-որ բան կգտնի և նրա հետ հավասար կխոսի, եթե իմ մեջ չի տեսնում մարդ, ում հետ կարող է խոսել», - նշել է Տիխանովսկայան ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Մոսկվան չի տեսնում իր մեջ քաղաքական գործչի, ում վրա կարելի է հույս դնել:
Կարծիքներ