Երևանի մետրոպոլիտենը կնշի իր 40-ամյակը
Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։
Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուքի» էջը:
Երևանի մետրոպոլիտենի տարարծ հաղորդագրության մեջ նշվում է, որ 1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպերով:
«1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:
Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ