Ջեյմս Բոնդի դերակատար Ջորջ Լազենբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ջեյմս Բոնդի դերակատար Ջորջ Լազենբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ավստրալացի դերասան Ջորջ Լազենբին, ով խաղացել է Ջեյմս Բոնդի դերը «Նորին մեծության գաղտնի ծառայության մասին» ֆիլմում, 84 տարեկանում հայտարարել է կինոդերասանի կարիերան ավարտելու մասին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կինոդերասանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։«Սա հեշտ որոշում չէր, բայց ժամանակն է հայտարարել աշխատանքից հեռանալու մասին: Հետևաբար, ես այսօրվանից այլևս չեմ զբաղվի դերասանությամբ կամ հրապարակային ելույթներով, հարցազրույցներով կամ ինքնագրեր ստորագրելով: Զվարճալի զբոսանք էր, բայց ծերանալը…», - գրել է Լազենբին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում