Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 57, 65, 70, 79, 97 կգ քաշային մարզիկները:
Հայաստանից Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանի մրցակիցը 57 կգ քաշում դեռևս հայտնի չէ:
1/8 եզրափակիչում Վազգեն Հարությունյանը կմրցի լեհ Կրիստոֆ Բինկովսկու հետ:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի հետ:
79 կգ քաշային Արման Ավագյանի հակառակորդը 1/8 եզրափակիչում հայտնի չէ:
97 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում Ահմեդ Բատաևն է:
Կարծիքներ