Այսօր ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը. Բռնցքամարտի ԵԱ
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր Հայաստանը կներկայացնի 4 բռնցքամարտիկ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պայքարը կսկսի 1/8 երզափակչից և կմենամարտի Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի հետ: Աշխարհի փոխչեմպիոն, գերծանրքաշային Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն էլ մեկնարկային մենամարտում ուժերը կչափի ֆինն Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ: Մեր երեք բռնցքամարտիկներն էլ հանդես կգան ցերեկային մրցահերթում: Մենամարտերի մեկնարկը 14:00-ին է:
Իսկ երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կներգրավվի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: 1/8 եզրափակիչում նա կմենամարտի սլովակ Միխալեկ Դավիդի հետ: Մենամարտերի մեկնարկը 18:00-ին է:
Կարծիքներ