Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախում դեռևս չեն ավարտվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
Կարծիքներ