Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում մարտի 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով:
Կարծիքներ