Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահը մտքեր են փոխանակել անվտանգության իրավիճակի շուրջ

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահը մտքեր են փոխանակել անվտանգության իրավիճակի շուրջ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ: 

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ: 

Արմեն Գրիգորյանը և Բրունո Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում