Թուրքիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել նաև Թուրքիայի վրա։ Մեր դիրքորոշումը հասկանում են: Դա պետք է հասկանալ նաև այն միջնորդական դերի համար, որը մենք ունենք»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 8-ին սպասվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական ռազմական պատվիրակության այցը Թուրքիա:

Այս մասին հայտնում է 1inlurer.am-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում