ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել հակասեմականության եւ ատելության դեմ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել հակասեմականության եւ ատելության դեմ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել գլոբալ պայքար ծավալել երկու ճակատներում` կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչպես նաեւ հակասեմականության «թույնի» եւ մահմեդականների, միգրանտների, փախստականների եւ այլոց հանդեպ ատելության դեմ:

«COVID-19-ի հետ տարածվել է մեկ այլ վիրուս՝ հակասեմականություն եւ ամեն տեսակ ատելություն»,- ասել է նա:

Գուտերեշը մատնանշել է վերջին ամիսների «նախապաշարմունքների կայուն հոսքը»՝ հակասեմական հարձակումներից, հետապնդումներից եւ վանդալիզմից մինչեւ Հոլոքոստի ժխտում:

Նա խոսել է Համաշխարհային հրեական կոնգրեսի բարձրագույն շքանշանը ստանալուց հետո, որը կոչվում է ժամանակակից սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի անունով, ում տեսլականը հանգեցրեց Իսրայել պետության ստեղծմանը: Մրցանակը նրան է հանձնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Միջոցառումն անցկացվել է «Բյուրեղապակյա գիշերվա» 82-ամյակի կապակցությամբ, երբ նացիստները գրոհել էին հրեական սինագոգերը, դպրոցները, հիվանդանոցները եւ տները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում