Լուվրն այսօրվանից վերաբացվում է

Լուվրն այսօրվանից վերաբացվում է
Լուվրն այսօրվանից վերաբացվում է

Փարիզի Լուվրի թանգարանը, որ համաճարակով պայմանավորված ամիսներ շարունակ չէր աշխատում, իր դռներն է բացում այցելուների առաջ: Փարիզի ամենամեծ թանգարանը՝ Լուվրը, իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է:  Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։  Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում