Կատուն աշխատող լվացքի մեքենայում 12 րոպե պտտվելուց հետո ողջ է մնացել
Ավստրալիայի բնակչուհի Ամանդա Մերեդիթը հայտնել է, որ իր 2-ամյա կատուն ողջ է մնացել աշխատող լվացքի մեքենայում 12 րոպե մնալուց հետո:
Ինչպես հայտնում է Fox News-ը, Օսկար անունով կատուն դիմացել է լվացքի մեքենայի պտույտներին, ուր մտել էր քնելու համար: Ավստրալուհին պատմել է, որ գլխի է ընկել, թե ինչ է կատարվում, երբ լսել է կենդանու մլավոցները: Նրա խոսքով՝ մեքենան միացրել էր ամուսինը՝ որոշելով լվանալ իրենց վերմակները:
Ստուգելով մեքենայից եկող ձայները՝ Ամանդան նկատել է, որ իր սիրելի բիրմական կատուն մեքենայի մեջ է: Կենդանուն տաք ջրում «լվացվելուց» հետո անասնաբույժի են տարել, որտեղ 24 ժամ մնալուց հետո Օսկարին տուն են բերել:
Ամանդան նշել է, որ դրանց հետո կատուն մեկ շաբաթ քնել է միայն: Այժմ կենդանին իրեն լավ է զգում և սովորականի պես է պահում:
Կարծիքներ