Ուզբեկստանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն սկսել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ
Ուզբեկստանը ողջունում է Աֆղանստանում ժամանակավոր կառավարության ձևավորումը և հուսով է, որ այնտեղ ներազգային համաձայնություն կհաստատվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ուզբեկստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Հուսով ենք, որ տվյալ որոշումը կհանգեցնի երկրում լայնամասշտաբ ազգային համաձայնության, կայուն խաղաղության հաստատման ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Ուզբեկստանը պատրաստ է Աֆղանստանի նոր պետական օրգանների հետ կառուցողական երկխոսության ու փոխգործակցության զարգացմանը:
Կարծիքներ