Իտալիան հազիվ թե հավանություն տա մինչև փետրվար զենքի վեցերորդ խմբաքանակի առաքումը Ուկրաինա

Իտալիան հազիվ թե հավանություն տա մինչև փետրվար զենքի վեցերորդ խմբաքանակի առաքումը Ուկրաինա

Իտալիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, փետրվարից ոչ շուտ կընդունեն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին վեցերորդ միջգերատեսչական հրամանագիրը։ Ինչպես երկուշաբթի օրը գրում է La Repubblica թերթը՝ հղում անելով աղբյուրներին, կառավարությունը հունվարի վերջին պետք է որոշի, թե ինչ զինտեխնիկա և ինչ քանակությամբ կուղարկվի Կիև։

Ըստ հրապարակման՝ խոսքը ոչ միայն SAMP-T զենիթահրթիռային համակարգերի (SAM), այլեւ Aspide կառավարվող հրթիռների հնարավոր առաքման մասին է։ Սակայն հրապարակումը մատնանշում է որոշակի դժվարություններ։ Մասնավորապես, իշխանությունները վախենում են սպառազինության սեփական պաշարների սպառումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում